Ժնեւում Պուտինի եւ Բայդենի գագաթնաժողովի վայր կդառնա Լա Գրանժ շքեղ ամառանոցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենի բանակցությունները կանցկացվեն Լա Գրանժ շքեղ ամառանոցում: Այդ մասին հաղորդել Է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը:
Կրեմլում այդ տեղեկատվությունը հաստատել են: «Շվեյցարիան երկու կողմերին շնորհակալություն Է հայտնում այն վստահության համար, որը ցուցաբերվել Է Ժնեւն ընտրելիս»,-հավելվում Է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը կկայանա հունիսի 16-ին Ժնեւում: Սպասվում Է, որ նրանք կքննարկեն ռազմավարական կայունության հարցեր, պայքարը կորոնավիրուսի դեմ, միջազգային օրակարգը եւ տարածաշրջանային հակամարտությունները:
Վաշինգտոնը մշտապես ուժեղացնում Է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա՝ «մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը» որպես պատրվակ օգտագործելով սահմանափակումների համար: Իր հերթին, ԱՄՆ-ը հայտնվել Է ոչ բարեկամական պետությունների ռուսաստանյան ցուցակում: ԱԳ նախարարությունում նշել են, որ այժմ երկների միջեւ հարաբերությունները հայտնվել են փակուղում եւ գլխավորը դրանից դուրս գալու միջոցներ գտնելն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ