ԵՄ-ն Բելառուսին 3 միլիարդ եվրոյի ներդրում է առաջարկել իշխանության փոփոխության դեպքում. РБК

ԵՄ-ն Բելառուսին 3 միլիարդ եվրոյի ներդրում է առաջարկել իշխանության փոփոխության դեպքում. РБК

Եվրահանձնաժողովը մշակել է Բելառուսին տնտեսական աջակցության ծրագիր և պատրաստ է այդ երկրին փոխանցել մոտ երեք միլիարդ եվրո՝ պայմանով, որ Մինսկը շարժվի ժողովրդավարացման ճանապարհով՝ գրում է РБК-ն:

Ըստ գործակալության տեղեկությունների՝ Բրյուսելը մտադիր է ֆինանսական միջոցները Բելառուսին հատկացնել քաղաքական և տնտեսական բարեփոխումների համար, որոնք իրականացվելու են իշխանափոխությունից հետո: Աջակցություն կտրամադրվի Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական ներդրումային, Համաշխարհային և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկերի մասնակցությամբ:

Նախապես ԵՄ ծրագիրը բաժանված էր չորս հիմնական փուլերի՝ ներառյալ երկրի տնտեսության վերականգնումը, աջակցությունը կառուցվածքային բարեփոխումներին, Մինսկի մրցունակության բարձրացումը, միջոցների ներդրումը պետության բնապահպանության, թվային վերափոխման, ենթակառուցվածքների ոլորտներում, ինչպես նաև քաղաքական հարաբերությունների ամրապնդում Բելառուսի հետ:

Նշվում է, որ վերոհիշյալ ծրագրի մասին որոշումն ընդունվել է 2020-ի հոկտեմբերին, երբ ԵՄ-ն հրաժարվեց ճանաչել Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները:

Սակայն Մինսկում Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքը փոխեց ԵՄ մտադրությունը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ Բրյուսելի առաջարկը կսառեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսը «չի դարձել ժողովրդավարական»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում