Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2021 թ. ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց. Փաշինյան

Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2021 թ. ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց. Փաշինյան

2021 թվականի ձեռքբերումներից անկյունաքարայինը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի մասին զեկույցը:

«Աղետալի պատերազմից հետո տեղի ունեցած այդ ընտրություններն ի ցույց դրեցին մեր պետականության ու ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու մեր կամքը, բարձրացրին ՀՀ միջազգային վարկը և արձանագրեցին մեր հավատարմությունը ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2021 թվականի ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց:

«44-օրյա աղետալի պատերազմից հետո հանրային հուզումների և ալեկոծությունների, հարձակումների և սպառնալիքների մթնոլորտում քաղաքական մեծամասնությունը ժողովրդի բարձրագույն իշխանության կարգավիճակը պահպանելու և պաշտպանելու ուժ գտավ իր մեջ արտահերթ խորհրդարանական  ընտրությունների գնալով:

Նախորդ տարի տեղի ունեցած ընտրական գործընթացով Հայաստանը ոչ միայն հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը, այլև միջազգային ինստիտուտների գնահատմամբ ընտրական ավտորիտարիզմ ունեցող երկրների շարքից անցում կատարեց դեպի ընտրական ժողովրդավարությամբ երկրների շարք: Հայաստանը մուտք գործեց, պայմանականորեն ասած, ժողովրդավարության բարձրագույն լիգա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում