Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր»

Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել  է «Եռաբլուր»

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը սեպտեմբերի 26-ին այցելել  է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Պալմասը ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում