ԱՄՆ-ը կարող է խոտանել կորոնավիրուսի դեմ J&J-ի 70 մլն չափաբաժին պատվաստանյութ. New York Times

ԱՄՆ-ը կարող է խոտանել կորոնավիրուսի դեմ J&J-ի 70 մլն չափաբաժին պատվաստանյութ. New York Times

ԱՄՆ-ը կարող Է կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson ընկերության մոտավորապես 70 մլն չափաբաժին պատվաստանյութ խոտանել աղտոտման պատճառով: Այդ մասին հաղորդել Է New York Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Բալթիմորի ձեռնարկությունում շփոթել են կորոնավիրուսի դեմ երկու տարբեր պատվաստանյութերի բաղադրամասերը, ինչի արդյունքում պարզվել Է, որ փչացել Է J&J-ի 15 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:

Կառավարական աղբյուրի համաձայն, FDA-ն անհանգստացած Է մյուս խմբաքանակների հնարավոր աղտոտվածությամբ, որոնք արտադրվել են աղտոտված չափաբաժինների հետ միաժամանակ:

Այժմ ամերիկյան կարգավորիչը քննարկում Է J&J-ի մոտավորապես 70 մլն չափաբաժին օգտագործելու հարցը, որոնք արտադրվել են այդ գործարանում:

Հրատարակության տվյալներով՝ J&J-ի «կասկածելի» չափաբաժինների ընդհանուր քանակությունը, որոնք ստացվել են ԵՄ-ում, Կանադայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կազմում Է վեցից մինչեւ ինը միլիոն: Ավելի վաղ ԱՄՆ-ի FDA եւ CDC բժշկական կարգավորիչները հանել Էին կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson ընկերության պատվաստանյութերի կիրառման սահմանափակումները: Երկու կարգավորիչները կարծում են, որ պատվաստանյութի օգտագործումը պետք Է շարունակվի, եւ վստահ են, որ այն անվտանգ Է եւ արդյունավետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում