Մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դին՝ հրազենային վիրավորումով

Մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դին՝ հրազենային վիրավորումով

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում