Շանս ունենք աշնանը լինել համավարակի հաղթահարման վիճակում. վարչապետ
Դիմակների պատշաճ կրման դեպքում կարող ենք արձանագրել, որ կորոնավիուսի հետ կապված խնդիրը լուծել ենք: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր շանս ունենք աշնանն ընդհանրապես լինել բոլորովին ուրիշ՝ հաղթահարման վիճակում՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի։ Այն դեպքում, եթե սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Դա նշանակում է մեկ բան՝ դիմակի կրման բացառիկ կարգապահություն։ Եթե մենք դիմակի կրման պատշաճ մակարդակ ապահովենք, կարող ենք արձանագրել, որ գործնականում կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք։ Եթե ոչ, կրկին վերադառնալու ենք հուլիսի վիճակին», ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ հուլիսին եղած իրավիճակին վերադառնալու դեպքում՝ առողջապահական համակարգը պատրաստ է։
Նա նշեց, որ համակարգն անցած ամիսներին համալրվել է նոր հզորություններով, որոնք, անկախ կորոնավիրուսից, կօգնեն համակարգին առավել պատրաստ լինել առողջապահական տարբեր խնդիրներին:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ աշխարհի տարբեր երկրներ վերադառնում են դիմակի կրման պարտադիր պահանջին, քանի որ որոշ թուլացումներից հետո կրկին համաճարակի զարգացման վտանգը մեծացել է:
Կարծիքներ