Հայաստանի հետ կհամագործակցենք՝ հաշվի առնելով հակամարտությունից քաղած դասերը. Հունաստանի ՊՆ ղեկավար

Հայաստանի հետ կհամագործակցենք՝ հաշվի առնելով հակամարտությունից քաղած դասերը. Հունաստանի ՊՆ ղեկավար

Հունաստանը Հայաստանի հետ կաշխատի  պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակում և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը։

Այս մասին naftemporiki.gr-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, ասել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը:

 «Անհերքելի է, որ անօդաչու թռչող սարքերի և հակադրոնային համակարգերի ոլորտում տեխնոլոգիական զարգացումներն աշխարհի մակարդակով փոխել են պատերազմելու ձևերը։ Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ ես մանրամասն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում դրանց օգտագործման մասին:

Հիշեցնեմ՝ սա երկիր է, որի զինված ուժերի վրա հարձակվել է բանակ, որը զանգվածաբար անօդաչու թռչող սարքեր է օգտագործել, այդ թվում՝ «Բայրաքթար»-ներ։ Այս պատճառով մենք կհամագործակցենք Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերի հիման վրա։

Հունաստանը գիտակցում է այս տեխնոլոգիական միջոցների կիրառմանն կարևորությունը և ակտիվորեն աշխատում իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ նաև այս ոլորտում», - ասել է հույն նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում