Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ  Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ալեքսեյ Օվերչուկը ընդգրկված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային խմբում, որում կողմերը քննարկում են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում