Ամառային օլիմպիական խաղերը կարող են սկսվել խիստ սահմանափակումների պայմաններում
Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Յաշուտոշի Նիշիմուրան չի բացառում, որ համավարակի դեպքերի աճի պարագայում Տոկիոյում կարող է վերականգնվել արտակարգ ռեժիմը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Սա նշանակում է, որ Ամառային օլիմպիական խաղերը կարող են սկսվել խիստ սահմանափակումների պայմաններում: Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, խաղեր ժամանող մարզիկներից կպահանջվի թեստավորվել և սահմանափակել տեղաշարժը:
Ակնկալվում է, որ այժմ գործող սահմանափակումները կհանվեն հուլիսի 11-ին, այսինքն՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից 12 օր առաջ:
Կարծիքներ