Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը համաձայնության են եկել բանակցություններ վարելու Մերձավոր Արեւելքի շուրջը
Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարցենելու կրակը: Այդ մասին ասված Է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 19-ին տարածել Է Ելիսեյան պալատը:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հորդանանի Աբդալլա II թագավորը եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին կողմերին կոչ են արել անհապաղ համաձայնության գալու հրադադարի շուրջը»,- նշված Է բանակցությունների արդյունքներով ընդունված փաստաթղթում:
«Նրանք նաեւ որոշել են աշխատել միջազգային գործընկերների հետ, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ այդ ռեժիմին հասնելու համար»,- ընդգծված Է հայտարարության մեջ: Բանակցությունների մասնակիցները «խորին մտահոգություն են հայտնել Մերձավոր Արեւելքում լարվածության շարունակվող Էսկալացիայի առանչությամբ, որն արդեն բազմաթիվ կորուստների Է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում»,- ասված Է փաստաթղթում:
Երեք երկրների ղեկավարների կարծիքով՝ «անհրաժեշտ Է դիմել պաղեստինա-իսրայելական հակամարտության ակունքներին՝ սկսելով արդյունավետ բանակցություններ արդարացի եւ կայուն հաշտության հասնելու շուրջը»: Նրանք պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը երկու պետությունների սկզբունքի հիման վրա համարում են «անհրաժեշտ պայման տարածաշրջանում համապարփակ հաշտության հասնելու համար»:
«Երեք երկրների ղեկավարները կոչ են արել ապահովելու մարդասիրական օգնության լիակատար եւ անարգել հնարավորություն Գազայի հատվածում»,- նշված Է փաստաթղում: «Գործընկրների հետ մեկտեղ եւ ՄԱԿ-ի հետ համակարգմամբ նրանք կաշխատեն մարդասիրական օգնության անհրաժեշտ խմբաքանակները տեղ հասցնելու ապահովման նպատակով, որպեսզի թեթեւացվի իրադրությունը Գազայի բնակչության համար»,- ընդգծված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ