Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում։ Այցի ընթացքում Աքարն հանդիպել է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի, պաշտպանության նախարարի ու պաշտպանական արդյունաբերության նախարարի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։
Հանդիպումների ընթացքում Աքարը պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է թուրք-պակիստանյան հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները։
Աքարը շեշտել է, որ առաջիկայում անհրաժեշտ է ընդլայնել թուրք-պակիստանյան համագործակցությունը ռազմական ոլորտում։
Աքարը շեշտել, որ Թուրքիան տարածաշրջանային և միջազգային հարցերում է աջակցություն է ցուցաբերում Պակիստանի դիրքորոշման՝ առաջին հերթին նկատի ունենալով Քաշմիրի հիմնախնդիրը, որը մինչ օրս առկա է Հնդկաստանի և Պակիստանի միջև։
Աքարը նաև Պակիստանի նախագահին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը, որտեղ թուրքական կողմը Պակիստանի նախագահին հրավիրում է Թուրքիա։
Կարծիքներ