Բանգլադեշում կայծակի հարվածից մահացել են հարսանիքի 16 հյուրերը

Բանգլադեշում կայծակի հարվածից մահացել են հարսանիքի 16 հյուրերը

Բանգլադեշում կայծակի հարվածի հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել: «Корреспондент» պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Daily Bangladesh-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում օգոստոսի 4-ին՝ հարսանեկան արարողության ժամանակ, երբ հյուրերը նավակով լողում էին Պադմա գետով: Տուժածները հոսպիտալացվել են:

Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում