Ռուս խաղաղապահները շարունակում են մնալ Ղարաբաղում և Սիրիայում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը. Շոյգու

Ռուս խաղաղապահները շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը։
Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՊՆ ընդլայնված կոլեգիայում։
Ըստ Շոյգուի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ Ադրբեջանն առաջարկել է Ռուսաստանին երկկողմ հիմունքներով բանակցել Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարգավիճակի շուրջ, և Հայաստանը համաձայնել է այս առաջարկին։
Նաև 2023 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ ռոտացիայի է ենթարկում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կոնտինգենտը և զենքերը։
2023 թվականի նոյեմբերի վերջին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովըհայտարարել էր ռուս խաղաղապահներին տարածաշրջանից դուրս մղելու փորձերը՝ հավելելով որ «առայժմ ոչ ոք ի վիճակի չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի նման դեր խաղալ, բացի Ռուսաստանից», և որ «Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը ներդնել» Հարավային Կովկասում։
Կարծիքներ