«Շուշա» անվանող Քոչարյանին ասելիք չունե՞ք (տեսանյութ)
«Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս տարվա փետրվարին, Շուշին շուշա անվանելու համար հայտնի ու անհայտ լրատվամիջոցներ և անձիք այդ դեպքին անդրադարձան: Ավելին, ՖԲ օգատերերից մեկը նույնիսկ, թե բա. «Ա՛յ դուրսպրծուկ, արդեն ըտենց առանց քողարկման ես թուրքական շահերը սպասարկում, հա՞»:
Այսօր, Շուշին շուշա է անվանում արդեն Քոչարյանը: Անկեղծ ասած, որոշակի բառեր կան, որ մարդիկ տարիներով օգտագործել են մի անվանմամբ և դժվարությամբ են առօրյա խոսակցականում ընտելանում նոր անվանմանը և, դրա համար մարդկանց վիրավորել չի կարելի:
Տեսնես նույն հայտնի ու անհայտ լրատվամիջոցները և անձիք նույն ջանասիրությամբ կանդրադառնան արդեն այլ հեղինակի ասածին»,- գրել է նա
Կարծիքներ