ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կուբայի զինված ուժերի նախարարի նկատմամբ
ԱՄՆ-ն, «Մագնիտսկիի օրենքի» շրջանակներում, հինգշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարար (պաշտպանության նախարար) Ալվարո Լոպես Միերայի և հանրապետության ՆԳՆ մեկ ստորաբաժանման նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությանը:
Հաղորդագրության համաձայն՝ բացի Կուբայի պաշտպանության նախարարից, պատժամիջոցների տակ է հայտնվել երկրի ՆԳՆ մաս կազմող Ազգային հատուկ բրիգադը:
«Մագնիտսկիի օրենքի» շրջանակներում պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ մուտքի արգելք և սահմանափակումների ենթակա անձանց ցանկացած ակտիվների սառեցում:
Կարծիքներ