Հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական ծրագրերը. ԿԳՄՍՆ

Հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական ծրագրերը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով հաստատվել են ՀՀ  հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների
առարկայական ծրագրերը:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ըստ այդմ՝ հաստատվել են «Աշխարհագրություն», «Արվեստ», «Բնություն», «Գրականություն», «Ես և շրջակա աշխարհը», «Երաժշտություն», «Երկրաչափություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», «Իմ հայրենիքը», «Կենսաբանություն», «Կերպարվեստ», «Համաշխարհային պատմություն», «Հայ գրականություն», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Մաթեմատիկա», «Մայրենի», «Նախնական զինվորական պատրաստություն», «Շախմատ», «Տեխնոլոգիա», «Քիմիա», «Օտար լեզուներ», «Ֆիզիկա»,
«Ֆիզկուլտուրա» առարկաների ծրագրերը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում