ԲԴԽ անդամները հանդիպեցին քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ
Այսօր՝ հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի, ԲԴԽ մի շարք անդամների, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի և քաղաքացիական գործեր քննող դատավորների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում:
Ողջույնի խոսքով հանդես գալով՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ քաղաքացիական գործերի քննության ոլորտում առկա են արդյունավետության, մատչելիության և մի շարք այլ խնդիրներ:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին քաղաքացիական գործեր քննող դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը, առկա իրավիճակի լուծմանը վերաբերվող հարցեր, կողմերը նաև հանդես եկան ոլորտի բարեփոխմանն ուղղված իրենց առաջարկություններով:
Հանդիպումները շարունակական են լինելու ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական գործեր քննող դատավորների հետ:
Կարծիքներ