Իսրայելական օդուժը ավիահարվածով կործանել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահի տունը
Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Հալիլ ալ-Հայիի տան ուղղությամբ Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով իսրայելական բանակի մամուլի հաղորդագրությունը:
«Վերջերս կործանիչը թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի նախագահի տեղակալ Հալիլ ալ-Հայիի տունը, որը ծառայել է ահաբեկչական կառույցին»,- ասվում է բանակի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ իսրայելական ուժերը հրթիռակոծել են Գազայի հատվածում գտնվող բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված են մի շարք միջազգային և տեղի լրատվամիջոցների գրասենյակներ: Ըստ իսրայելական բանակի՝ շենքում պահվում էին ՀԱՄԱՍ-ի ռազմական սարքավորումները: Ավիահարվածին ի պատասխան` ՀԱՄԱՍ-ի մարտական թև տասնյակ հրթիռներ է արձակել իսրայելական խոշոր քաղաքների ուղղությամբ:
Կարծիքներ