ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Կապան, հանդիպել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Կապան, հանդիպել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Կապան:

Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Այցի ընթացքում դեսպան Քվինը զրուցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները։

«Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում