Բլինկենն ասել է, որ Պուտինը և Բայդենը մոտ ապագայում անմիջական շփումներ կունենան

Բլինկենն ասել է, որ Պուտինը և Բայդենը մոտ ապագայում անմիջական շփումներ կունենան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում անմիջական շփումներ կունենան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում անկեղծ զրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մի շարք հարցերի շուրջ։

«Արտաքին գործերի նախարար Լավրովի հետ մենք անկեղծ զրույց ունեցանք տարբեր հարցերի շուրջ: Մենք պայմանավորվեցինք արդյունքների մասին զեկուցել մեր նախագահներին, որոնք մոտ ապագայում ուղիղ զրույցի հնարավորություն կունենան»,- ասել է Բլինկենը մամուլի ասուլիսում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում