Ուզբեկստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են երկու երկրների հարաբերությունների հեռանկարները
Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Կամիլովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնում քննարկել են ուզբեկ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ուզբեկստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարար Աբդուլազիզ Կամիլովը և պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են ուզբեկ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և կայունության արդի հարցերը, ներառյալ հարևան Աֆղանստանում հումանիտար իրավիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային համագործակցության գործնական ասպեկտներին:
Հաղորդվում է նաև, որ հանրապետության պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների, Կոնգրեսի անդամների, ամերիկյան գործարար և ակադեմիական շրջանակների հետ։ Մասնավորապես, ԱՄՆ-Ուզբեկական Առևտրի պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել «ամերիկյան ընկերությունների լայն մասնակցության մասին Տաշքենդի առաջին միջազգային ներդրումային ֆորումի (TMIF) աշխատանքներին, որը նախատեսված է մարտի 24-26, 2022 թ.։
Նշվում է, որ շփումների ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման, երկու երկրների միջև ակադեմիական և հետազոտական փոխանակումների կազմակերպման հնարավորությունները։
Կարծիքներ