Հունիսի 8-ին նախատեսվում է Լավրովի այցը Թուրքիա
Սպասվում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կայցելի Թուրքիա:
Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«ԱԳ նախարար Լավրովը և ՌԴ ռազմական պատվիրակությունը Թուրքիա կժամանեն հունիսի 8-ին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ մասնակցել Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին։
«Մենք հստակ դիրքորոշում ունենք, մենք չենք մասնակցում պատժամիջոցներին և թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն դրա համար»,-ասել է թուրք նախարարը։
Չավուշօղլուի խոսքով՝ Սև ծովով հացահատիկի առաքման և այդ նպատակով անվտանգության միջանցքի բացման հարցերը նախատեսվում է քննարկել Լավրովի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։
Կարծիքներ