Հրդեհ Բջնի գյուղի ամառանոցներից մեկի տանիքում

Հրդեհ Բջնի գյուղի ամառանոցներից մեկի տանիքում

Հուլիսի 11-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղում այրվում է ամառանոցի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ հրդեհը բռնկվել է Ագրարային համալսարանի ամառանոցի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 16:42-ին։ Այրվել է ամառանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 120 քմ։

Պարզվել է, որ ամառանոցը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին չի պատկանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում