Ռուսաստանի փոխվարչապետն այսօր կժամանի Հայաստան

Ռուսաստանի փոխվարչապետն այսօր կժամանի Հայաստան

Այսօր Երևանում մեկնարկող հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին Ռուսաստանը կներկայացնի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի համանախագահներից է։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Օրերս Օվերչուկն Ադրբեջանում էր: Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ռուս պաշտոնյան քննարկել էր եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, կոմունիկացիաների բացման վերաբերյալ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում