ԱԺ նախագահը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու որոշում
ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 3-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու որոշում: Ըստ այդ որոշման՝ նիստը կգումարվի հունիսի 3-ին ժամը 16:00-ին:
Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
Կարծիքներ