Բերման ենթարկվածների մոտ հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել
Մալաթիայի ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 31-ին Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և թմրամիջոց պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանի և Աբովյանի երկու բնակչի։
«Մայրաքաղաքում բնակվող տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի և հերոինի նմանվող զանգվածներ։ Աբովյանի բնակիչը բերման ենթարկվելու ընթացքում փողոց էր նետել մի քանի փաթեթ հերոինի նմանվող զանգվածներ, որոնք դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ