Կիպրոսում «ոսկե անձնագրերի» գործը դատարան է մտել
Կիպրոսի իրավաբանական ծառայությունը առաջին քրեական գործն է հարուցել արտասահմանյան ներդրողների ու գործարարների դեմ, երբ քննչական կոմիտեն հրապարակել է զեկույց «ոսկե անձնագրերի» տրամադրման գործընթացում կատարված կեղծիքների մասին:
«Քրեական հետապնդման է ենթարկվում 9 անձ ՝ 5 ֆիզիկական և 4 իրավաբանական»,-հաղորդում է ծառայությունը:
Կիպրոսի իրավաբանական ծառայությունը անկախ կազմակերպութուն է, որը չի ենթարկվում ոչ պետությանը, ոչ որևէ քաղաքական ուժի: Պատասխանատուն բացառապես գլխավոր դատախազն է:
Կարծիքներ