Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում
Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն, այդ մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում կառավարության անդամների ելույթի ժամանակ ասել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Տարածաշրջանային բազմաթիվ հակամարտությունների հաղթահարմանն ուղղված ջանքերը շարունակում են մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Ռուսաստանը կոնկրետ ներդրում ունի նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Դա ահաբեկիչներին հաղթելու և Սիրիայում քաղաքական երկխոսության խթանման հասնելու մեր ջանքերն են, ինչպես նաև՝ առանցքային դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում»,- ասել է նա։
Կարծիքներ