Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ մշտական համակարգողին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Շոմբի Շարփին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի համար:

Փոխվարչապետn ընդգծել է Շոմբի Շարփի դերակատարությունը մասնավորապես Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի աշխատանքների ուղղությամբ:

Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել հնչած բարի խոսքերի համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից միայն ջերմ հիշողություններով: Նա բարձր է գնահատել համագործակցությունը կառավարության գործընկերների, մասնավորապես՝ փոխվարչապետի գրասենյակի հետ՝ ընդգծելով, որ իր աշխատանքի արդյունավետությունը անմիջականորեն կախված է եղել նաև ձևավորված կառուցողական համագործակցությունից:

Մհեր Գրիգորյանը մաղթել է պարոն Շարփին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի գործընկերը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում