Պենտագոնում մեկնաբանել են Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի համատեղ զորավարժությունները
ԱՄՆ-ը Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի՝ փետրվարին Հնդկական օվկիանոսում կայանալիք ծովային վարժանքները չի դիտարկում որպես տարածաշրջանում իր հնարավորությունների խոչընդոտ: Այդ մասին փետրվարի 9-ին լրագրողներին հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ավելի վաղ Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջագարյանը հայտնել Էր 2021 թվականի փետրվարի կեսերին, Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում եռակողմ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու պլանների մասին: Դրանց ընթացքում պլանավորվում Է, այդ թվում, փոխգործակցություն մշակել որոնողա-փրկարարական գործողություններ եւ նավագնացության անվտանգության ապահովման միջոցառումներ անցկացնելիս:
«Ռազմածովային ուժերի հնարավորությունների կատարելագործումն սպասելի Է: Չեմ կարծում, որ մենք այդ տեսակի վարժանքները որպես խոչընդոտ ենք դիտարկում նավագնացության ազատությունը պաշտպանելու մեր կարողություններին»,-ասել Է Քիրբին:
Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ռազմածովային զորավարժությունները, որը կրում Էր «Ծովային անվտանգության գոտի» անվանումը, անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին. ամփոփելով դրանց արդյունքները՝ իրանցի զինվորականները վստահություն Էին հայտնել, որ վարժանքներն անցկացվելու են նաեւ հետագայում:
Վարժանքների կրկնակի անցկացումը, ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի պաշտպանության նախարարության ղեկավարը, կապված Է կորոնավիրուսի համավարակի առնչությամբ ստեղծված իրադրության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ