ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը,  որում  նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում  «ոչ ճանաչվել է, ոչ արժանացել է համարժեք արձագանքի, ոչ էլ առավել ևս լուծվել է»։ Այս մասին տեղեկացել է ԵԽԽվ կայքից:

Զեկույցի հեղինակ՝ իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը նշել է, որ բանաձևի դրույթների մեծամասնությունը «չեն իրականացվել» իշխանությունների կողմից։  

ԵԽԽՎ-ն  դեռևս 2020թ. հունվարի նստաշրջանին էր ընդունել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով իսլանդացի պատգամավորի զեկույցը։ 

Առանձին հայտարարությամբ ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն «առանձնակի հիասթափություն» է հայտնել Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության` իր լիազորությունների իրականացման ընթացքում զեկուցողի հետ համագործակցության ձախողման, ինչպես նաև՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ՄԻԵԴ-ի համապատասխան, պարտադիր վճիռների շարունակական չկատարման  կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում