Հիմա էլ Արցախի փրկություն եզրույթն է ծաղրի առարկա դարձվում. Սաֆարյանը՝ ընդդիմության քայլերի մասին
«Ուզում են առաջնորդը գնա դահուկ քշելու, օրվա թոփ լուր դարձնեն ոտքը վնասելը, թիմի մնացած մասն էլ Երևանում շորորալով քայլի ու բարձրախոսով հայտարարի, թե բա՝ «ազգովի հավաքվենք, Արցախը փրկենք», ու ժողովուրդն էլ հավատա՞, որ փրկում են»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով ընդդիմության կազմակերպած երթերին՝ գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.
«Կամ այսպիսի տեսարանի դեպքում Արցախի վտանգի լրջությո՞ւնն է ընկալվելու: Բա վերահաս վտանգի մասին խոսողը դահուկ քշելու ժամանակ կունենա՞,- կհարցնի միջին վիճակագրական քաղաքացին:
Իսկ իրականում, այո, Արցախը փրկել է պետք։ Բայց ինչպես հայրենիքի փրկություն բառն արժեզրկեցին, հիմա էլ Արցախի փրկություն եզրույթն է ծաղրի առարկա դարձվում...
Մի արեք, Աստծո սիրուն... Գոնե հանուն Արցախի մի արեք»:
Կարծիքներ