Պուտինն ու Բայդենը կհանդիպեն Ժնևում

Պուտինն ու Բայդենը կհանդիպեն Ժնևում

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Պուտինի ու Բայդենի առաջին դեմ առ դեմ հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Շվեյցարիայում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների:

Գործակալության տվյալներով, երկար սպասված հանդիպման համար կողմերն ընտրել են Ժնևը:

Ռուսական կողմը դեռ չի հայտնել նախատեսված գագաթնաժողովի մանրամասների մասին:

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունն էլ ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է Ժնևում Պուտինի ու Բայդենի հանդիպման մասին տեղեկությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում