Ռազմական բախումներ Տրիպոլիում

Ռազմական բախումներ Տրիպոլիում

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարության նստավայրի մոտ ռազմական բախումներ են սկսվել լիբիական զինված խմբավորումների միջև։

Հաղորդվում է, որ ուժգին փոխհրաձգություն է տեղի ունեցել Ֆաիզ Սարրաջիի ղեկավարած և արդեն գոյություն չունեցող Ազգային համաձայնության կառավարության հետ կապվող և գեներալ Աբդել Ռաուֆ Քարրայի ղեկավարած Հատուկ զսպման ուժերի և Լիբիայի նախագահական խորհրդի հետ առնչություններ ունեցող Կայունության պահպանման զորքերի միջև:

2020 թ. հոկտեմբերի 25-ին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագրով կրակի մշտական դադարեցման պայմանավորվածություն էր ձեռք բերվել. Լիբիայի քաղաքական երկխոսության խորհուրդը միասնական կառավարության վարչապետի և նախագահական խորհրդի 3 անդամի էր ընտրել, որոնց գլխավոր առաքելությունն է լինելու այս տարվա դեկտեմբերի 24-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում