Politico. Կապիտոլիումի անվտանգության համար պատասխանատուները մեղադրանքներով են հանդես եկել Պենտագոնի հասցեին
Կապիտոլիումի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաները Պենտագոնին են մեղադրել ձախողումների համար, որոնք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներին թույլ տվեցին գրոհել Պենտագոնի շենքը, գրում է Politico-ն:
Հունվարի 6-ի հարձակման համար պատասխանատու չորս անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել են «Կոնգրեսի վրա համակարգված ռազմական ոճով հարձակմանը» պատրաստ չլինելու մեջ: Սենատում նրանց ցուցմունքները բացահայտել են հակասական պատվերների խճճված կծիկը, բաց թողնված զանգերն ու բյուրոկրատական քաշքշուկները: Սակայն նրանք բոլորը համաձայնել են երկու կարեւոր կետի շուրջ` Պենտագոնի ազգային գվարդիայի դանդաղ մոտեցման եւ դաշնային հետախուզական գործակալությունների կողմից հարձակման մասին բավարար նախազգուշացումներ չանելու:
Ելույթ ունենալով Սենատի երկու հանձնաժողովների առջեւ` Կապիտոլիումի ոստիկանության նախկին պետ Սթիվեն Սենդն ասել է, որ հունվարի 6-ին Պենտագոնը ժամանակ էր ձգում նույնիսկ այն բանից հետո, երբ իրավապահ մարմիններն աղաչում էին լրացուցիչ օգնություն ցուցաբերել: Արդեն այդ ժամանակ ապստամբները մոտակայքում երկու պայթուցիկ էին տեղադրել, ներխուժել էին Կապիտոլիում եւ մահակներով ու այլ զենքերով ծեծել էին ոստիկաններին:
Սանդը եւ Կալիֆորնիայի ոստիկանապետի պաշտոնակատար Ռոբերտ Քոնթին սենատորներին պատմել են հեռախոսային կոնֆերանսի մասին, որի ժամանակ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ-լեյտենանտ Ուոլթեր Փիաթն ասել է, որ խորհուրդ չի տալիս ներգրավել Ազգային գվարդիային` վախենալով զինված ուժերի «օպտիկայից» Կապիտոլիումի դիմաց: Նրանց խոսքով` իրենք Փիաթին հայտնել են, որ իրենց սպաները, արդեն շրջապատված եւ ծեծված, հուսահատ օգնության կարիք ունեն:
«Այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Փիաթը հայտարարեց, որ պատրաստվում է կատարել խնդրանքը Պենտագոնի հրամանատարական շղթայի միջոցով: Գրեթե երկու ժամ անց մենք դեռ Պենտագոնից ազգային գվարդիայի ներգրավման թույլտվություն չստացանք»,- պատմել է Սանդը, ով թոշակի անցավ անկարգություններից հետո:
Քոնթին օրենսդիրներին հայտնել է, որ ինքը «բառացիորեն ապշած էր» բանակային պաշտոնյաների անբռնազբոսիկ արձագանքից:
«Շեֆ Սանդն աղաչում էր ներգրավել Ազգային գվարդիային, եւ դրան անմիջապես արձագանք չեղավ` «Այո, ազգային գվարդիան արձագանքում է»,- պատմել է Քոնթին:
Կարծիքներ