Սերգեյ Մելիքովն ընտրվել է Դաղստանի Հանրապետության ղեկավար
Դաղստանի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) պատգամավորներն այսօր հանրապետության ղեկավար են ընտրել Սերգեյ Մելիքովին, որը տարածաշրջանը ղեկավարում է 2020 թվականի հոկտեմբերից, հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը խորհրդարանի նիստից:
Մելիքովի օգտին քվեարկել է Ժողովրդական ժողովի 90 պատգամավորներից 82-ը:
Ըստ տարածաշրջանային օրենսդրության՝ Դաղստանի ղեկավարին ընտրում են խորհրդարանի պատգամավորները` պետության ղեկավարի կողմից առաջադրված թեկնածուներից` Պետական դումայում և հանրապետության ժողովրդական ժողովում ներկայացված կուսակցությունների առաջարկությամբ: Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաղստանի ղեկավարի պաշտոնում ներկայացրել էր երեք թեկնածուի ՝ հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Մելիքովին (առաջադրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից), հանրապետության ընտրական հանձնաժողովի անդամ Սամիր Աբդուլխալիկովին (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն) և հանրապետական խորհրդարանի փոխնախագահ Կամիլա Դավդիևային («Արդար Ռուսաստան – հանուն ճշմարտության»):
Կարծիքներ