Ճապոնիայի իշխանություններն ուսումնասիրում են Տոկիոյի Օլիմպիական խաղերին հանդիսատեսների մուտքի թույլտվության հարցը
Ճապոնիայում Էլ ավելի շատ կառավարական պաշտոնյաներ եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներ են կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման համեմատ հակվում դրանց անցկացմանը՝ տեղի հանդիսատեսների մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել Է Asahi թերթը՝ առանց աղբյուրների վկայակոչման:
Շուրջ մեկ ամիս առաջ վարչապետ Յոսիհիդե Սուգայի վարչակազմը դիտարկել Է մրցումներն առանց հանդիսականների անցկացնելու հնարավորությունը, նշում Է թերթը: Տոկիոյի Օլիմպիական խաղեր 2020-ի նախագահ Սեյկո Հասիմոտոն հունիսի 8-ին հայտարարել Է, որ կազմակերպիչները հանդիսատեսների մուտքի թույլտվության պլանների մասին կհայտարարեն մինչեւ ընթացիկ ամսվա վերջը՝ կառավարության եւ Տոկիոյի քաղաքային վարչակազմի հետ կոնսուլտացիաներից հետո, ասվում Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Հոսիմիտոն հայտարարել Է. «Խնդիրն այն Է լինելու, թե մենք որքանով կկարողանան վերահսկել մարդկանց հոսքը եւ կառավարել դրանք: Եթե Խաղերի ժամանակ տեղի ունենա (վարակի) բռնկում, որը կհանգեցնի ճգնաժամի կամ արտակարգ դրության, մենք պետք Է պատրաստ լինենք այդ Խաղերն առանց հանդիսատեսների անցկացնելուն»:
Ամփոփելով Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի, Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների եւ Ճապոնիայի իշխանությունների առցանց հանդիպման արդյունքները, մարտի 20-ին հաղորդվել Է, որ Օլիմպիական խաղերին օտարերկրացի հանդիսատեսների մուտքը չի թույլատրվի: Տեղի հանդիսատեսներին թույլատրելու հարցի շուրջ բանավեճերն անցկացվում են կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման տեսակետից դրանց անցկացման անվտանգությունն ապահովելու իշխանությունների հնարավորությունների հարցում հասարակայնության կասկածների ֆոնին: Հասարակական կարծիքի վերջին տվյալների համաձայն, բնակչության շուրջ 55 տոկոսը հանդես Է գալիս Օլիմպիական խաղերի դեմ:
«Կառավարությունը եւ Օլիմպիադայի կազմկոմիտեն, ինչպես նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեն շարունակում են ասել, որ իրենք կանցկացնեն անվտանգ Օլիմպիական խաղեր: Բայց բոլորը գիտեն ռիսկի առկայությունը: 100 տոկոսով հնարավոր չԷ Ճապոնիայում Խաղերի անցկացումը վարակի տարածման համար զրոյական ռիսկով»,-ասել Է լոնդոնյան The Times թերթի փորձագետը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, որոնք 2021 թվական Էին տեղափոխել կորոնավիրուսի համավարակի պատճառով, պետք Է անցկացվեն հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ