Իսրայելի վարչապետը ժամանել է Աբու Դաբի ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների համար
Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը հունիսի 9-ին այցով ժամանել Է Աբու Դաբի, որտեղ պլանավորված են նրա բանակցություններն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: Այդ մասին հայտնել Է վարչապետի դիվանատւնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վարչապետ Նաֆտալի Բենետը ժամանել Է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայիդի հետ հանդիպելու համար»,- ասված Է հայտարարության մեջ:
Իսրայելի «Կան» ռադիոկայանը նշում Է, որ այցի մասին նախօրոք չի հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ