ԱՄՆ-ի հետախուզությունը Ուհանի լաբորատորիայում վիրուսների վերաբերյալ գենետիկ տվյալներ է ստացել․ CNN

ԱՄՆ-ի հետախուզությունը Ուհանի լաբորատորիայում վիրուսների վերաբերյալ գենետիկ տվյալներ է ստացել․ CNN

ԱՄՆ հետախուզական ծառայությունները վերլուծում են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայում ուսումնասիրված վիրուսների մասին գենետիկ տվյալները։ Այս մասին հինգշաբթի հայտնել է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Հեռուստաընկերությունը ստույգ տեղեկություն չունի, թե երբ և ինչպես ամերիկյան հետախուզությունը կարող էր օգտվել այդ տվյալներից, սակայն չի բացառում, որ դա տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում հետազոտությունների հետ կապված սերվերները կոտրելու հետևանքով: Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ն այժմ տիրապետում է Ուհանի լաբորատորիայում ուսումնասիրված 22 հազար վիրուսների մասին տեղեկություններին։

Գենետիկական տեղեկատվության զանգվածը պահանջում է մանրակրկիտ վերլուծություն, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կոնկրետ եզրակացություններ անել։ Նման աշխատանքը կատարվում է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության լաբորատորիաներում սուպերհամակարգիչների օգնությամբ, գրում է հեռուստաընկերությունը: Վերլուծության գործընթացը բարդ է նրանով, որ ուղեկցող ձայնագրություններն արվել են չինարենով, ուստի ամերիկյան հատուկ ծառայություններին պետք է ոչ միայն գտնել չինացի բանիմաց մասնագետներ, այլև համոզվել, որ նրանց կարելի է վստահել: Այդ աշխատանքի ավարտի ճշգրիտ ժամկետները դեռ որոշված չեն ։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի վերջին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը բավարար տեղեկություններ չունի, որպեսզի վստահաբար ասի, թե ինչպես է սկսվել նոր կորոնավիրուսի տարածումը. վարակված կենդանիների հետ մարդու շփման կամ չինական լաբորատորիայում հնարավոր միջադեպի հետ: Ամերիկացի առաջնորդը հատուկ ծառայություններին հանձնարարել է կրկին կրկնապատկել ջանքերը՝ առկա բոլոր տվյալները ուսումնասիրելու և 90 օրից նոր հաշվետվություն պատրաստելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում