Հանգստյան օրերին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում տեղի է ունեցել 10 զանգվածային փոխհրաձգություն, զոհվել է 7 մարդ

Հանգստյան օրերին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում տեղի է ունեցել 10 զանգվածային փոխհրաձգություն, զոհվել է 7 մարդ

Հանգստյան օրերին ԱՄՆ-ի ամբողջ տարածքում տեղի է ունեցել 10 զանգվածային փոխհրաձգություն, որի հետևանքով սպանվել է 7, վիրավորվել ավելի քան 40 մարդ, հաղորդում է CNN-ը։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, կորոնավիրուսի սահմանափակումների չեղարկումից և գրեթե բնականոն կյանքին վերադառնալուց հետո ամերիկացիներին կրկին սկսել են «հետապնդել զանգվածային հրաձգությունները»․ հանգստյան օրերին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում տեղի է ունեցել 10 զանգվածային հրաձգություն։

Հրազենային զենքի գործադրմամբ բռնության արխիվի (Gun Violence Archive) տվյալներով՝ փոխհրաձգության հետևանքով զոհվել է 7 մարդ, առնվազն 45-ը վիրավորվել են: Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թվում եղել է առնվազն երկու երեխա։

Ընդ որում, հեռուստաալիքը նշում է՝ 2021 թվականի սկզբից երկրի տարբեր հատվածներում տեղի է ունեցել 293 հրաձգություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում