Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է դիրքի ավագի օգնականը․ ՔԿ
Հունվարի 29-ին զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում համածառայակցին մեղադրանք է ներկայացվել, վերջինս կալանավորվել է։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է․
«2023թ. հունվարի 29-ին զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակված կրակոցից վերջինիս վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի,շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամշրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամառարկաների հետ վարվելու կանոնները խախտելը առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) դիրքի ավագի օգնականին ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են»։
Հիշեցնենք՝ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում էր ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն:
Կարծիքներ