Ծառի ճյուղը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
Օգոստոսի 11-ին, ժամը 22։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 18 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը քամու հետևանքով կոտրվել է և կախվել․ առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ թիվ 20 հասցեի մոտակայքում քամու հետևաքնով ծառի ճյուղը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա։
Փրկարարները ծառի կոտրված ճյուղը հեռացրել են էլեկտրական լարերի վրայից։
Կարծիքներ