ՀՀ նախագահի հրամանագրով պարգևտարվել են իրավական, ռազմական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել են իրավական, ռազմական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ: ՀՀ նախագահի հրմանագրով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի Հովհաննիսյանին:
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ավագ օպերլիազոր, կապիտան Միքայել Աշոտի Աբելյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Ռուբենի Զաքարյանին:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սուրենի Բաղդասարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Ալբերտի Աֆանդյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Հովհաննեսի Գալյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Կարծիքներ