Ռիգայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպումը

Ռիգայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպումը

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպումը, գրում է DW-ը։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ։

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի հիմնական հարցը Ռուսաստանն է, որը, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների կարծիքով, մեծացնում է ռազմական ներկայությունը Ուկրաինայի հետ սահմանին։

ՆԱՏՕ-ի կարծիքով, Ռուսաստանի բռնակցած Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին իրականացվող ռազմական գործողությունները թափանցիկ չեն և հարցեր են առաջացնում։ Հանդիպումներից մի քանիսին կմասնակցեն նաև Ուկրաինայի և Վրաստանի արտգործնախարարները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում