Չարբախի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Չարբախի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Oգոստոսի 7-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից ստացված գրության համաձայն իրականացրել են ստուգայց, որի ընթացքում պարզվել է, որ Ներքին Չարբախ 3-րդ փողոցի 28 հասցեի հարակից տարածքում ապօրինի հատվել է 2 ծառ:

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, նույն օրը, ժամը 15.00-ին, Ներքին Չարբախի 8-րդ փողոցից, ապօրինի ծառահատման կասկածանքով, բերման են ենթարկել 2 տղամարդու, ովքեր տվել են խոստովանական բացատրություն, որ մայիս ամսին նշված ծառերն իրենք են կտրել, և ներկայացրել են բենզասղոցը:
Պատճառված վնասի չափը պարզվում է։ Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում