Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները աքսիոմա են. ՀՀ նախագահի հարցազրույցը РБК հեռուստաալիքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին․
«...Մեր հասարակությունն ամեն օր ապրում է խնդիրներով, որոնք կապված են սահմանի, ռազմագերիների հարցերի հետ: Սրանք հասարակությանը շարունակում են լարվածության մեջ պահել: Սակայն իմ մոտեցումը մշտապես հետևյալն է՝ այսօրվա հարցերը լուծելու համար հարկավոր է աշխատել ապագայի համար:
Որպեսզի լուծենք այսօրվա խնդիրները, պետք է ելնել ապագայից, նայել դեպի ապագան, աշխատել ապագայի համար: Կարևորն ապագան կառուցելն է, իսկ այդ ապագան Հայաստանում կապված է տարբեր բաների հետ: Բնականաբար, կապված է տնտեսության հետ: Պետք է կառուցել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն՝ արհեստական բանականությունից սկսած մինչև կենսատեխնոլոգիաներ, նոր գյուղատնտեսություն, նոր սննդային ոլորտ, նոր առողջապահական համակարգ: Մենք արդեն 21-րդ դարում ենք: Եթե ապրենք այնպես, ինչպես նախորդ դարում էր, Հայաստանը կդառնա գնացքի վերջին վագոնը:
Երկրորդը, կարևոր է, որ պետության կառուցվածքը՝ սկսած Սահմանադրությունից, ժամանակակից լինի: Շատ կարևոր է որոշումների ընդունման մեխանիզմը: Ուստի ես ասում եմ, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Մեր խնդիրները չեն սկսվել կամ ավարտվել պատերազմով, դրանք առջևում են, ուստի հարկավոր են մեխանիզմներ, որպեսզի պատասխանատվություն կրող անձինք ընդունեն արդյունավետ որոշումներ, որոնք կյանքի կկոչվեն: Եթե կառավարման համակարգն արդյունավետ չէ, ցանկացած որոշում, որը ճշմարիտ կթվա, այդպես էլ կմնա թղթի վրա: Ուստի պետք է փոխել Սահմանադրությունը...»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ https://bit.ly/3jKcWtB
Կարծիքներ