Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների դիտարկումը ԵՄ փորձագետների կողմից հավելյալ արժեք չունի․ ՌԴ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների դիտարկումը ԵՄ փորձագետների կողմից հավելյալ արժեք չունի․ ՌԴ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների դիտարկումը ԵՄ փորձագետների կողմից հավելյալ արժեք չունի: Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Հարավային Կովկասում խաղաղությամբ, ապա առաքելության պայմանները կհամաձայնեցներ նաև Ադրբեջանի հետ:

Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն՝ արձագանքելով ԵՄ խորհրդի որոշմանը, համաձայն որի 2 տարով հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելություն կտեղակայվի։

Պաշտոնական Մոսկվայի գնահատմամբ՝ Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում միայն կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան, սրել հակասությունները:

Հայտարարության մեջ նաև ասված է․

«ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքներն ավարտին հասցնելու փոխարեն՝ Երևանը գերադասել է ընտրել Եվրամիությանը:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների անշեղ և հետևողական կատարումն է: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում