Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր

Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-018-Ա որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արսեն Մկրտչյանին նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Մարտի 24-ին ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի դատավոր էր ընտրել Արսեն Մկրտչյանին: Արսեն Մկրտչյանը ստացել էր 87, իսկ նրա մրցակիցը՝ Արմեն Հայկյանցը, 11 ձայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում