Անկարան հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի. Ֆիդան

Անկարան հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի. Ֆիդան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու հնարավորությունը, որն առկա է Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո։

Ինչպես տեղեկացնում է Report-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում։

«Թուրքիան ողջունում է կողմերի ձեռնարկած կոնկրետ քայլերը, որոնք ամրապնդում են վստահությունը երկու երկրների միջև։ Անկարան կողմերի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի»,- նշել է Ֆիդանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում